Բանակ ունենք աշխարհը չունի
Առաջին հայացքից պաթոսային թվացող այս արտահայտությունն իրականում այդքան էլ հեռու չէ իրականությունից...
Այսօր վաղ առավոտից տեսել եմ մեր բանակային կառույցների աշխատանքը ներսից և հենց դրանով էլ կուզեմ կիսվել ձեզ հետ։
Նախ, որպես զորակոչիկ, եղել եմ զինկոմիսարիատում։ Եթե անկեղծ, ապա մինչ այս այն կարծիքին էի, որ քոռ թե թոփալ, բոլորին մակագրում են որպես պիտանի զինվորական ծառայության համար և յալլա բանակ։ Բայց, ի զարմանս ինձ, բժշկական հանձնաժողովը 15 րոպե խորանում էր ասենք զորակոչիկի ոտքի բութ մատի վրայի գոռտնուկի վրա։ Ու սա առանց չափազանցնելու եմ ասում։ Օրինակ մի տղայի միջնամատի կաշին չորացած էր։ 20 րոպե բոլորը կանգնած սպասում էին, մինչև մյուս բժիշկենրը զննեն այդ 1 սմ չորացած կաշին։ Մեկ էլ հավելեմ, որ զարմացա, երբ զինվորական կոմիսարն անձմաբ եկել էր և լսում էր մի զորակոչիկի սրտի աշխատքնը, որը թերապեվտի մոտ մտահոգություն էր առաջացրել։ Մի խոսքով զինկոմիսարիատից դուրս եկա բավականին բարձր տրամադրությամբ...
Իսկ օրվա երկրորդ մասը երեխեքով ՊՆ հովանավորությամբ մեկնել էինք զորավարժարան, որտեղ ծանոթացանք մի շարք զինատեսակների, իսկ վերջում էլ Մաքսիմ Գորկու теория без практики слепа խոսքերին համահունչ՝ անձամբ կրակեցինք մարտական փամփուշտներով։
Ուզում եմ առանց ակադեմիական ոճի պարզապես ասել, թե ինչ դրական բաներ և ինչ բացթողումենր տեսա անձամբ ես.
1.Նախ ցուցադրված զինատեսակները բավական բազմազան էին։ Օրինակ, կարելի է զինանոցում ունենալ ինքնաձիգ, գնդացիր և դիպուկահար հրացան ու ասել, որ հետևակի սպառազինման հարցն ամբողջությամբ լուծված է։ Но не тут то было:) Հասկանալի պատճառներով չեմ կարող թվարկել առկա բոլոր զինատեսակները, բայց միայն ասեմ, որ ինձ թվում էր, թե դիպուկահար հրացանը լոկ թանգարանային նմուշ է մեր բանակի համար, а оказалось совсем не так...
2.Երկրորդ դրական բանը, որը ճափազանց տպավորիչ էր, դա սպաների մասնագիտական գիտելիքների չափազանց բարձր մակարդակն էր։ Սրան հակառակ պետք է նշեմ, որ ժամկետային զինծառայողների մոտ այս կետը որոշ չափով թերի էր։ Նրանք անգիր գիտեին ցանկացած զենքի տեխնիկական տվյալենրը, յուրաքանչյուր մասնիկի անվանումն ու նշանակությունը, բայց երբ նրանց տալիս էիր դասագրքից դուրս հարց՝ ասել է թե «կամպյուտռը կախում էր»։ Օրինակ, այսինչ զինատեսակի փամփուշտը կարո՞ղ է արդյոք խոցել ՀՄՄ-ի (БМП) զրահը... Դե երևի պրակտիկայի պակաս է
Չչարաշահելով ձեր համբերությունը ավարտեմ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ այսօրվա մեր «մինի զորավարժությունը», բոլոր այն սպաներին, ովքեր այդ ժամերի ընթացքում մշտապես եղան մեր կողքին և համբերատար պատասխանեցին մեր բոլոր հարցերին, բոլոր այն սերժանտներին, ովքեր ջանասիրաբար ներկայացրեցին իրենց զինատեսակները և հրահանգիչներին, ովքեր փորձեցին հաշված րոպեների ընթացքում մեզ սովորեցնել, թե ինչպես ավելի արդյունավետ կրակել ինքնաձիգից։
Հ.Գ. Գիտեմ չէ՞, մի քանի բան բաց եմ թողել.
1. Սպաների հետ զրույցում խոսք գնաց Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպություններից։ Պատկերացրեք, մարդիկ от и до գլուխ էին հանում դրանց վարած գործունեության նպատակներից և պատճառած վնասենրից։
2. Երբ մենք վերջացրեցինք կրակելը, կրակակետին մոտեցան զինվորները և հո мастер класс ցույց չտվեցին... (թիրախները 200 մ հեռավորության վրա էին)։
Հ.Հ.Գ. Ձախ ականջս մինչև հիմա զնգում է ։Ճ
Այլ նկարներ կարող եք տեսնել





Добавить комментарий