Ես, բնավ, տոլեռանտ ՉԵՄ!!!
Ես արդեն հոգնել եմ։ Հոգնել եմ ադրբեջանցի թուրքերի հետ խաղաղություն հաստատելու, հաշտվելու և նրանց հանդեպ հանդուրժող լինելու անիմաստ կոչերից ու հորդորներից, որոնք հնչում են բյուռոկրատ եվրոպացիների շուրթերից։
Mr. Smith, ասացեք խնդրեմ, որքանո՞վ կոռռեկտ կլինի իմ կողմից գալ և հորդորել Ձեզ ներել և բարեկամություն անել այն մարդու հետ, ով ասենք գլխատել է Ձեր կնոջը, կամ բռնաբարել Ձեր դստերը։
Որքանո՞վ Ձեզ դուր կգա, եթե, ասենք Դուք հրեա եք, իսկ Ձեր դիմացի տանը որպես հարևան բերեն և բնակեցնեն մոլլի ֆաշիստի։
Հետո պետք է բեմականացում սարքեք, ՄԱԿ-ի ամբիոններից ինչ-որ բաներ խոսեք, բանաձևեր ընդունեք դադարեցնելու համար այն պատերազմը, որի պատճառը հենց դուք եք, ձեր ջանքերը՝ տարիներ շարունակ գլուխներս արդուկելով ու ասելով, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան, իսկ վերջիններիս հետ խաղաղ գոյակցությունը կապահովեն միջազգային խաղաղապահ ուժերը։
Թե չէ երևի արդեն մոռացել ենք, թե քանի երկրում են ձեր խաղաղապահները հանդիսատեսի դեր ստնաձնել, երբ կոնֆլիկտի կողմերն իրար կոտորել են։
Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե ում հետ ինչպիսի հարաբերություններ ունենա։ Մենք Ադրբեջանի հետ կիսելու որևէ բան չունենք։ ԿԻՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ (այդ թվում նաև հող)։
Մեծարգո բյուռոկրատ չինովնիկներ, փորձեք արդարացնել ձեր բարձր աշխատավարձերը՝ խարխլելով այլ պետությունների հիմքերը, այլապես ձեր աշխատանքային բնութագրերում կգրվի. 1994թ-ից մինչ թոշակի անցնելը անօգուտ փորձել է հարթել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։





Добавить комментарий