Ժամանակ
Դու դեռ չկայիր երբ աստված մտածում էր քո մասին:
-Կունենաս թևեր, կունենաս տոտիկներ, կունենաս կապույտ գույն, կունենաս արծաթագույն փորիկ, կունենաս~
Ապրիլի 18-ին նա տվեց քեզ թևեր, տոտիկներ, արծաթագույն փորիկ, կապույտ գույն:
Արդեն ազատ ես:
Աստված վերցրեց ու փոքրիկ խողովակից պղպջակներ բաց թողեց, ամեն մի պղպջակի մեջ մի ամբողջ աշխարհ էր: Մինչև Մայիսի 6-ը մտածում էր, թե քեզ որ պղպջակի մեջ բնակեցնի: Դե հասկացիր, իր համար էլ էր շատ դժվար, հասկացար չէ՞:
Աստված քեզ բնակեցրեց 342 պղպջակում, հա-հա, քոնը հենց այդ պղպջակն էր:
Արդեն ազատ ես:
Հիշու՞մ ես պղպջակում վախեցել էիր, չգիտեիր ` ինչ անել, անսահման էր թվում չէ՞ պղպջակը: Բայց դե սահման ուներ, դա արդեն դու էլ գիտես: Մի խոսքով Աստված տեսավ, որ կորել ես ու վախենում ես, պղպջակի մեջ մի պայթյուն իրականացրեց, դե իհարկե դու արդեն Աստծո գրպանում էիր: Բայց պայթյունը չվնասեց պղպջակը: պայթյունից էլ առաջացան մի քանի դեղին մանր-մունր աստղիկներ, բայց էդ աստղիկներն էնքան ուժեղ էին, որ պղպջակի մեջ կորություն առաջացրին ու մի քանի մանր մունր կլոր գնդիկներ հավաքվեցին ամեն մի աստղի շուրջը ու սկսեցին պտտվել, պտտվել`ամեն մեկը մի արագությամբ: Ու էդ գնդիկները մեծացան ու Աստված մայիսի 25-ին քեզ տեղափոխեց 5 համարի աստղի շուրջ պտտվող գնդիկներից 8-րդի վրա, չնայաց էնտեղ շատ ցուրտ էր ու Աստված, այդքանը հասկանալով, մայիսի 28-ին քեզ տեղափոխեց 3 -րդ գնդիկ:
Արդեն ազատ ես:
Աստված հեացավ: Դու սկսեցիր ուսումնասիրել տարածքը: Սկսեցիր թռչել ու քո մանր խոխմա տոտիկներով վազվզել: Հիշում եմ, որ շատ էիր զարմանում: Դե զարմանում էիր բազմազանությունից, գույներից, ձևերից, չէ՞որ 8-րդ գնդիկում ամենը կապույտ էր ու միապաղաղ:
Դու երջանիկ էիր, ուրախ էիր, զարմացած էիր ու հետաքրքրված:
Իսկ հետո դու մտար մի փիրուզագույն, փափուկ հեղուկի մեջ ու խեղդվեցիր:
Այ հիմա դու ազատ ես:





Добавить комментарий