Հիշում եմ
Երևի մի տասը տարեկան էի, կամ էլ մի քիչ փոքր, կամ մեծ, լավ չեմ հիշում: Էդ տարիներին դեռ փող ունեինք ու բնական եղևնի էր պապան առնում: Երևի ամսի 28ն էր: Պապան ժամը 6-ի կողմերը դուրս էկավ, որ յանի առնի բերի, որ զարդարենք, էն էլ մի չորս ժամից տուն էկավ: Պարզվեց ամբողջ քաղաքում եղևնի չկա: Էնքան էի տխրել, էնքան վատ էի զգում ինձ: Շատ էի սպասում տոնածառին, որովհետև էնքան հեքիաթային էր էդ տոնածառը, զարդարելը, մամային զարդարելուց խանգարելը, ամեն անգամ մի երկու խաղալիք կոտրելը ... շատ հաճելի էր, ու որ պապան չասեց, որ չկա, շատ էի տխրել: Վազեցի իմ սենյակ, էդ ժամանակ պատի վրա Հիսուսի նկարն էր կախված, տակն էլ աթոռ էր: Ծնքաչոք նստեցի աթոռի վրա ու վերև նայելով (նկարին) աղոթում էի (տատիկն էր սովորեցրել, ասում էր` հենց մի բան ես ուզում, Հիսուսին աղոթի ու հավատա, կլինի): Երևի մի 40 րոպեից ավել անդադար աղոթում էի, որ պապան եղևնիով վերադառնա: Մի խոսքով էնքան ժամանակ աղոթեցի, մինչև պապան եղևնին ձեռքին տուն մտավ: Էդ ինչ երջանիկ էի: Ուղղակի անբացատրելի զգացողություն էր, մինչև հիմա էսօրվա պես հիշում եմ հույզերս, ապրումներս, նույնիսկ տոնածառն եմ հիշում` չափսը, ձևը: Ու հիմա էլ հիշում եմ, նունն եմ զգում: Ամեն- ինչ կտայի, որ հիմա էլ էդ չափ ուժեղ ուզենայի տոնածառ լիներ իմ տանը: Էրեկ զարդարեցի, բայց դե, բնականաբար, արհեստական տոնածառը ու միայնակ, դե մաման խոհանոցում էր, զարդարողն էլ ես էի մենակ: Էնքան տհաճությամբ եմ զարդարել, էնքան չէի ուզում զարդարել ու չեմ ուզում տոնի ժամանակ արթուն լինեմ, ուզում եմ քնեմ 12-ին, էդ օրն էլ գործ կար, տանը թողնեին առանց մտածելու կգնայի կաշխատեի, չգիտեմ, էնպիսի տպավորություն ա, որ էս տոնը պատրանք ա, իրական չի ու սովորական օր ա լինելու վաղը, չգիտեմ է, հոգնել եմ բոլոր տեսակի օրերից, նույնիսկ ծննդյանս օրը նշել եմ, որ գնամ գործի, ծնունդս էլ չեմ ուզում նշեմ: Եսիմ- եսիմ
Нет похожих записей.





Добавить комментарий